Մեր մասին

Նախաձեռնությունը կրում է Ջուդի Հյումանի անունը, ով նշանավոր է որպես հաշմանդամության իրավունքների շարժման մայրը: Նախաձեռնությունը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար դրական փոփոխությունների խթանմանը Հայաստանում և Մոլդովայում։

Ջուդի Հյումանը իր կյանքը նվիրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու ներառականությանը: Իր կարիերայի ընթացքում Հյումանը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը համաշխարհային մասշտաբով: Սկսած 504-րդ Բաժնի նստացույցում ղեկավարի դերից, բեկումնային բողոքից, որը հանգեցրեց Միացյալ Նահանգներում հաշմանդամության իրավունքների մասին օրենսդրության փոփոխությանը, մինչև նրա պաշտպանական աշխատանքը միջազգային մակարդակում՝ որպես ԱՄՆ դեպարտամենտի հաշմանդամության իրավունքների հարցերով հատուկ խորհրդական, Հյումանը հետևողականորեն պայքարում էր հավասարության, մատչելիության և ներառականության համար:

Ռազմավարական համագործակցությունների և նորարարական ծրագրերի միջոցով Ջուդի Նախաձեռնությունը նպատակ ունի հենվել Հյումանի ժառանգության վրա՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ջատագովելով ավելի մեծ ներառականություն հասարակության բոլոր ոլորտներում: